Խաչիկ Ասրյանը հեռացել է փոխնախարարի պաշտոնից և ՀՀԿ-ից

Խաչիկ Ասրյանը հեռացել է փոխնախարարի պաշտոնից և ՀՀԿ-ից

PanARMENIAN.Net - «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտարարել է նաև, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։

Ասրյանը հայտարարել է նաև նոր կուսակցություն ստեղծելու մասին:

«Քննության առնելով «Հայոց Արծիվների» Խորհրդի անդամների, բոլոր մասնաճյուղերի ղեկավարների վերլուծությունները, առաջարկները և 45.117 անդամների անկեղծ ցանկությունը, որոշում ընդունվեց. 15-ամյա գործունեության արդյունքում Հայաստանում 301 մասնաճյուղ հիմնադրած «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության ամուր հիմքի վրա ստեղծել նոր` «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը, որն ուղղակի հավատարիմ է մնալու «Հայոց Արծիվների» որդեգրած ազգային-պետական-հայրենասիրական գաղափարախոսությանը և շարունակելու է «Հայոց Արծիվների» ազգային-պետական-հայրենասիրական գործունեությունը»,-ասվում է նրա հայտարարության մեջ :

Նշվում է նաև, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաքելությունը հայ ազգի և հայոց պետականության ներքին և արտաքին անվտանգության ապահովումն է լինելու:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն իր մասնակցությունն է ունենալու առաջիկայում տեղի ունենալիքԱզգային ժողովի ընտրություններին:

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է եւ համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք եւ հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների եւ դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը, բացառապես, կախված է Հայաստանի եւ Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից:

Կո՛չ եմ անում արցախյան հերոսամարտ հաղթանակած ողջ հայ ժողովրդին. չտրվե՛լ արեւմտյան այլասերված բարքերին եւ չգայթակղվե՛լ, այլ հայ ընտանիքում միշտ անսասան պահել նախնիներ-ծնող-զավակ անքակտելի կապը»,-ասված է հայտարարության մեջ:

ԱԺ-ում մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվել է Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42: Ենթադրվում է, որ առաջիկայում կանցկացվեն Ազգային ժողովի նոր ընտրություններ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---