Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

Միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հրամանով հաստատվել են 2017-2018 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում անցկացվում են համապատասխանաբար` գիտելիքների ստուգում և պետական ավարտական քննություններ` հունիսի 1-24-ը:

Հաստատությունների 12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ` հունվարի 25-29-ը և /կամ հունիսի 1-24-ը, հայտնում է գիտության և կրթության նախարարությունը:

2017/18 ուսումնական տարվա միասնական քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ից.

«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն»՝ հունիսի 1-ին

«Հայոց լեզու և գրականություն»՝ հունիսի 5-ին

«Ֆիզիկա»՝ հունիսի 8-ին

«Օտար լեզու»՝ հունիսի 12-ին

«Մաթեմատիկա»՝ հունիսի 15-ին

«Հայոց պատմություն», «Քիմիա»՝ հունիսի 19-ին

«Ռուսաց լեզու»՝ հունիսի 22-ին:

Ավարտական քննությունների համար սահմանված է հետևյալ գրաֆիկը.

12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-հունիսի 6-ին, «Մաթեմատիկա» /գրավոր/- հունիսի 13-ին, «Հայոց պատմություն» /գրավոր/-հունիսի 20-ին:

«Ֆիզկուլտուրա»-/նորմատիվների հանձնում/՝ ուսումնական պարապմունքների վերջին շաբաթվա ընթացքում (ստուգարք):

9-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» /գրավոր/-հունիսի 4-ին, «Գրականություն» /բանավոր/ հունիսի 7-ին, «Մաթեմատիկա» /գրավոր/-հունիսի 11-ին:

«Օտար լեզու» («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» և այլ լեզուներ) բանավոր քննությունը կհանձնվի հունիսի 14-ին:

«Բնագիտություն» /«Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»/ գրավոր քննությունը-հունիսի 18-ին, «Հայոց պատմություն» բանավոր քննությունը-հունիսի 21-ին:

«Ֆիզկուլտուրա» նորմատիվների հանձնումը նախատեսված է քննաշրջանի ընթացքում

4-րդ դասարան՝ «Մայրենի» /գրավոր/-հունիսի 2-ին, «Մաթեմատիկա» /գրավոր/-հունիսի 5-ին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---