Ֆուկույամա. ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հայաստանը դուրս չգա իր ազդեցության գոտուց

Ֆուկույամա. ՌԴ-ն ամեն ինչ կանի, որ Հայաստանը դուրս չգա իր ազդեցության գոտուց

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կշարունակի բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի, անկախ այն ամենից, ինչ կատարվու մէ, Հայաստանը դուրս չգա ռուսական ազդեցության գոտուց: Այդ մասին հայտարարել է քաղաքական փիլիսոփա և Սթենֆորդի համալսարանի Ֆրիմեն Սփոլյիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատող պրոֆեսոր Ֆրենսիս Ֆուկույաման Ժաննա Նեմցովային տված հարցազրույցում:

Ֆուկույաման պատմել է հետխորհրդային երկրների քաղաքական զարգացման խնդիրների մասին, գրում է Deutsche Welle-ն:

Խոսելով հայկական թավշյա հեղափոխության մասին՝ նա նշել է. «Դա հուսադրում է, այն առումով, որ մարդիկ դեռ ունակ են միավորվելու, նրանց դեռ հնարավոր է զայրացնել: Եվ ահա նրանց դուր չեկավ այն փաստը, որ Սարգսյանը մտադիր էր պահպանել իշխանությունն՝ արդեն հնարավորություն չունենալով նախագահ լինել 10-ամյա պաշտոնավարումից հետո: Շատերը հոգնել են այն առաջնորդներից, որոնք ցանկանում են ցմահ կառավարել: Այնպես որ այդ իմաստով Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ես շատ դրական եմ գնահատում»:

Ըստ փորձագետի, նա շատ է անհանգստանում, քանի որ Հայաստանը շատ է ենթակա ռուսական ազդեցությանը:

«Ռուսաստանին միանգամայն ձեռնատու էր հին համակարգը ,և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, մտահոգում է նրան: Ուստի, ինձ թվում է, որ Ռուսաստանը բոլոր ջանքերը կգործադրի, անկախ նրանից, թե ինչ է կատարվում, որպեսզի թույլ չտա Հայաստանին դուրս պրծնել ռուսական ազդեցության գոտուց, ինչպես դա տեղի ունեցավ Վրաստանի և Ուկրաինայի պարագայում: Ինձ անհանգստացնում է առաջիկա դիմակայությունը Հայաստանի հետ»,-ասել է Ֆուկույաման:

Ապրիլի 23-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ապրիլի 17-ին ստանձնած վարչապետի պաշտոնից երկրում ընթացող բազմամարդ բողոքի ակցիաների և քաղաքացիական անհնազանդության ֆոնին: Մայիսի 8-ին ԵԼՔ խմբակցության ղեկավար, ընդդիմության առաջնորդ և ՀՀ վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ընտրվեց Հայաստանի վարչապետ: Նրա օգտին է քվեարկել 59 պատգամավոր, դեմ՝ 42:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---