Մեթյու Բրայզա. Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան, «Բուխարեստում կայացած երկու հանդիպումներում տեղի ունեցավ կարծքիների լուրջ փոխանակում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ: Դա շատ լավ արդյունք է»: Բրայզան նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի նախագահի պաշտոնի ստանձման արարողությունից հետո, ինքը կկարողանա տեղեկանալ նրա տեսակետին ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այնուհետեւ տեղի կունենա հանդիպում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի եւ նախագահի հետ, հաղորդում է 1news.az-ը:



Հիշեցնենք, որ Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---