Ադրբեջանի ԱԳՆ. ԼՂ խնդրով բանակցությունների ձևաչափն արդեն հաստատված է, որպես կողմ ներգրավված է ՀՀ-ն10 մայիսի 2018 - 20:12 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հալաֆ Հալաֆովը մեկնաբանել է մայիսի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հարցով բանակցելիս սեղանի շուրջ պետք է լինի նաև Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահակյանի: Նա նշել է, որ բանակցությունների ձևաչափը ԵԱՀԿ-ի կողմից արդեն հաստատված է, ու որպես կողմեր ներգրավված են Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ որպես միջնորդներ՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, գրում է «ԱՊԱ»-ն: «Հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այդ ֆորմատով: Նման փորձեր նախկինում էլ են ձեռնարկվել, բայց դա ռեալ չէ, աբսուրդ է ու չի համապատասխանում բանակցային գործընթացին», - նշել է Հալաֆովը: ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։ Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |