Օսիպյան. Հայաստանում անպատժելի մարդ չկա

Օսիպյան. Հայաստանում անպատժելի մարդ չկա

PanARMENIAN.Net - Հայաստանում անպատժելի մարդ չկա՝ օրենքի առաջ բոլորը հավասար են: Այդ մասին հայտարարել է ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով այն հարցին, թե, եթե անհրաժեշտություն լինի ձերբակալել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանին կամ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանին, ինքը պատրա՞ստ է գնալ այդ ճանապարհով:

«Ես եղել եմ առաջնագծում, իրավապահ մարմնում, համակարգում, ով էլ լիներ իմ փոխարեն, ինձ թվում է, նոր վարքագծով հանդես կգար: Այսինքն՝ ո՞ւմ կարող էր նշանակել, այդպես է պարոն վարչապետը գտել: Եվ ես ամեն ինչ կանեմ, մեր հանրությանը մենք ցույց կտանք, որ միշտ եղել ենք ձեր կողքին», - ասել է նա կառավարությունում լրագրողներին, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պահանջ է դրել իր առջև վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Օսիպյանն ասել է՝ լինել ժողովրդավարական, ժողովրդի կողքին կանգնած:

Օսիպյանն ընդգծել է` եթե որևէ մեկը կապացուցի, որ տարիների ընթացքում գնդապետ Օսիպյանը ոչ համաչափ է գործել, բռնություն է գործադրել համաքաղաքացիներից որևէ մեկի նկատմամբ, ինքը պատրաստ է պատասխանատվություն ենթարկվել: «Հենց այս պահից էլ կհրաժարվեմ», - ասել է նա:

Վարչապետը հանձնարարական է տվել՝ հանցավորության, կոռուպցիայի դեմ պայքարը. նման հարցերից ենք սկսելու աշխատել: Կադրային փոփոխությունները ոստիկանությունում միշտ էլ լինում են, կարծում եմ՝ ինքս էլ կնախաձեռնեմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն մայիսի 11-ի առավոտյան ուղիղ եթերում ասել է, որ նույն օրը կպարզաբանի Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնում նշանակելու իր որոշումը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---