Բալայանը՝ Ալիևի հայտարարության մասին. Հայրը ֆիասկոյի արժանացավ, որդուն նույն ճակատագիրն է սպասում

Բալայանը՝ Ալիևի հայտարարության մասին. Հայրը ֆիասկոյի արժանացավ, որդուն նույն ճակատագիրն է սպասում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հերթական հայտարարություններին Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակում ԼՂ հարցը լուծելու» վերաբերյալ:

Ալիևը ասել է նաև, թե «ադրբեջանական դրոշը փողփողալու է բոլոր գրավյալ տարածքներում, այդ թվում՝ Շուշիում և Ստեփանակերտում»:

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է միջոցառման ժամանակ, որը նվիրված էր մի մարդու, որը նույն կերպ էր մտածում և լիակատար ֆիասկոյի արժանացավ: Նույն ճակատագիրն է սպասում նաև որդուն: Հայրն այնքան խոհեմություն ունեցավ, որ կանգ առնի ու հրադադար խնդրի: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հուսալ, որ խոհեմությունը ժառանգաբար է փոխանցվում»,-ասվում է Բալայանի Twitter-ի միկրոբլոգում արված հրապարակման մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «իր երկրի ամբողջականությունը չի կարող ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների թեմա լինել՝ երբեք չի եղել և երբեք չի լինի»: «Մեր սկզբունքային դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է ամբողջությամբ և անվերապահորեն ապահովվի»,-ասել է Ալիևը Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:

ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախ այցի ժամանակ մամուլի ասուլիսի ընթացքում ԼՂ հարցով բանակցություններում նոր մոտեցում էր առաջարկել. նրա խոսքով,Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի նախագահի հետ ինքը պատրաստ է բանակցել, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը՝ ի դեմս նախագահ Բակո Սահականի։Փաշինյանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ շրջանակում բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել, քանի դեռ դրան չի մասնակցում Արցախը, ինչն էլ պատճառներից մեկն է, որ բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---