ԱրմենՏելի գլխավոր տնօրենի պաշտոնակատար. Ապրանքանիշի փոփոխությունը նոր մոտեցում է տրամադրվող ծառայությունների որակին

PanARMENIAN.Net - Այն պահից, ինչ Վիմպելկոմը մուտք գործեց Հայաստանի շուկա, իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱրմենՏել ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` Գենադի Կալգաշկինը: Նրա խոսքերով, դա զարգացման լավ շարունակություն է: «Նոր ապրանքանիշը վառ է, պարզ եւ ընկերական: Համոզված եմ, որ մեր նոր ոճը դրական լիցք կհաղորդի Հայաստանի բնակչությանը» - նշեց նա:



Կալգաշնիկովի խոսքերով, ապրիլի 7-ից ԱրմենՏելի վաճառքի եւ սպասարկման կետերը կբացվեն Beeline ապրանքանիշի տակ: Նոր ապրանքանիշով վաճառք կիրականացվի նաեւ դիլերական ցանցի միջոցով` ՀՀ բոլոր շրջաններում եւ մարզերում: «Ռեբրենդինգը զուտ լոգոտիպի փոփոխություն չէ. այն թելադրում է սկզբունքայինորեն նոր մոտեցում` սպասարկման մակարդակին եւ մատուցվող ծառայությունների որակին, ինչպես նաեւ վաճառքի ցանցի ամբողջական վեարձեւավորում եւ ընկերության կորպորատիվ մշակույթի նորացում: Beeline ապրանքանիշին վերջնականորեն անցնելու համար մեզ սպասվում է հսկայական աշխատանք, որը ծրագրում ենք ավարտել տարեվերջին» - ավելացրեց Գենադի Կալգաշկինը:



Նշենք, որ Beeline-ը Ռուսաստանի տարածքում ամենաթանկարժեք ապրանքանիշն է` Interbrand Zintzmeyer & Lux AG միջազգային խորհրդատվական ընկերության գնահատմամբ: Այն գնահատվել է 7.2 միլիարդ ԱՄՆ դոլլար:



«Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի եւ տվայների փոխանցման ծառայություններ անլար եւ ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաեւ լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայսատանում, որտեղ բնակվում է մոտ 250 միլիոն մարդ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Իսկ ընկերության բաժնետոմսերը ներառված են Նյու-Յորքի արժեթղթերի շուկայի VIP ցուցակում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---