Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Սոչիում

Պեսկով. Պուտինն ու Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան Սոչիում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մայիսի 14-ին Սոչիում կկայանա ԵՏՄ գագաթնաժողովը, նախագահ Պուտինը երկկողմ հանդիպումներ կունենան, այդ թվում ՀՀ վարչապետ Փաշինյանի, Ղրղզստանի նախագահ և Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, ինչպես նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Օրակարգը բավականին լարված է»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:

«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---