Յըլդըրըմ. «Եթե ՀՀ-ն հրաժարվի իր սխալ դիրքորոշումներից», Թուրքիան համարժեք պատասխան կտա

Յըլդըրըմ. «Եթե ՀՀ-ն հրաժարվի իր սխալ դիրքորոշումներից», Թուրքիան համարժեք պատասխան կտա

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը մայիսի 11-ին, պատասխանելով լրագրողների հարցրերին, անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել:

Յըլդըրըմը մասնավորապես ասել է.«Տեսնենք, եթե Հայաստանը Թուրքիայի նկատմամբ տարիներ շարունակ ունեցած թշնամական դիրքորոշումը փոխի, հրաժարվի Թուրքիայի տարածքային ամբողջականության ու սահմանների նկատմամբ ունեցած սխալ դիրքորոշումներից, հրաժարվի այդ ամենից, ցանկանա նոր էջ բացել, մենք էլ ուսումնասիրելով մանրամասները, համարժեք պատասխան կտանք», հայտնում է Ermenihaber-ը:

Նա հավելել է նաև, թե Թուրքիան չի ցանկանում որևէ մեկի, հատկապես հարևանների հետ, թշնամություն անել: «Եթե այդպիսի մոտեցում լինի, բնականաբար մեր պետության շահերի շրջանակներում կքննարկենք այն»,-ասել է Թուրքիայի վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում խոսել էր նաև հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Փաշինյանն ասել է, որ Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն` առանց նախապայմանների։ «Դուք գիտեք, որ այդ հարցում նախապայմաններ ունի Թուրքիան, և այդ նախապայմաններն անտրամաբանական են, որովհետև երկու երկրների հարաբերությունների հաստատման համար չի կարող նախապայման լինել երրորդ երկրի հետ հարաբերությունը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---