Վրաստանն ու ՆԱՏՕ-ն աշխատանքային խմբեր են ստեծում երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու նպատակով

PanARMENIAN.Net - Վրաստանն ու ՆԱՏՕ-ն երկկողմ աշխատանքային խմբեր են ստեծում առաջիկայում երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու նպատակով, այսպես կոչված Membership Action Plan (MAP) ծրագրով: «Մենք այժմ երկկողմ խմբեր ենք ստեղծում, որոնք կաշխատեն մշտական ռեժիմով եւ կկատարելագործեն առավել խորը փոփոխություններ պահանջող մանրամասները»,-հաղորդել է Վրաստանի պաշտպանության փոխնախարար Բատու Կուտելիան: Նրա խոսքերով, աշխատանքային խմբերի գործունեությունը կտեւի մինչեւ, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: «Այդ խմբերի աշխատանքը պարբերաբար կգնահատվի Բրյուսելում 26 + 1 ձեւաչափով»,-ասել է փոխնախարարը:



Իր հերթին Վրաստանի արտգործնախարար Դավիթ Բաքրաձեն պարզաբանել է, որ կմշակվի ծրագիր` «թե ինչ պետք է անի Վրաստանը մինչեւ դեկտեմբեր, որպեսզի MAP-ի հայտը իրական դառնա եւ որպեսզի դեկտեմբերին մենք առավելագույնս նախապատրաստված լինենք», հաղորդում է ՌԲԿ-ն:



Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին Բուխարեստում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, դաշինքը մերժեց Վրաստանին կազմակերպության թեկնածուի կարգավիճակ շնորհելու հարցում: Այդ որոշմանը կողմ էին 8 եվրոպական երկրներ, ներառյալ Գերմանիան եւ Ֆրանսիան: Սակայն, ինչպես գրանցված է գագաթնաժողովի փաստաթղթում, Դաշինքը երաշխավորել է Վրաստանի անդամակցությունը այդ կազմակերպությանը, սակայն առանց կոնկրետ ժամկետների: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի խոսքերով, Վրաստանին MAP-ի տրամադրման հարցը կքննարկվի ընթացիկ տարվա դեկտեմբերին դաշինքի անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը: Իսկ առայժմ, ասել է նա, ՆԱՏՕ-ն ու Վրաստանը անցնում են «ինտենսիվ ներգրավման» փուլին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---