Թուրքիայի մեջլիսը մերժել է Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայի մեջլիսը մերժել է Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը:

Օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք», հայտնում է Ermenihaber-ը:

Ըստ Քահրամանի՝ օրենքի նախագծի անվանման մեջ և տեքստում առկա են մեղադրանքներ Թուրքիայի Հանրապետության և թուրք ազգի պատմության և ազգի նկատմամբ, մասնավորապես, թուրք ազգը մեղադրվում է ցեղասպանություն գործելու մեջ: Քահրամանն ընդգծել է, որ նման արտահայտությունները վիրավորանք են երկրի հանդեպ և հակասում են ազգային գիտակցությանն ու պատմությանը:

Ազգային ժողովի նախագահը հավելել է, որ նախագիծը վերադարձվում է պատգամավորին անհարժեշտ ուղղումներ կատարելու համար:

Փայլանը 2018թ ապրիլի 20-ն Թուրքիայի մեջլիսին էր ներկայացրել «1915 և դրանից հետո տեղի ունեցածը ցեղասպանություն ճանաչելու, մեղավորների անունները հասարակական վայրերից հանելու և տուժողներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհելու» մասին օրենքի նախագիծը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---