Մեթյու Բրայզան կներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանի նորընտիր նախագահի պաշտոնակալման արարողությանը

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան կներկայացնի ԱՄՆ-ն Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնակալման արարողությանը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել Երեւանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունում, արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը:



«Մեթյու Բրայզան Երեւան կժամանի ապրիլի 8-ին եւ հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության հետ»,-ասել են մամլո ծառայությունում:



Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնի ստանձման արարողությունը տեղի կունենա ապրիլի 9-ին: Ըստ Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի, նոր նախագահը պետք է պաշտոնը ստանձնելուց 10 օր անց նշանակի վարչապետին: Կառավարության նոր կազմը ձեւավորվում է վարչապետի նշանակումից հետո 20 օրվա ընթացքում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---