Փաշինյանը կարևորել է այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի ՊՆ-ն

Փաշինյանը կարևորել է այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատի ՊՆ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 12-ին պաշտպանության նախարարությունում ներկայացրել է պաշտպանության նորանշանակ նախարար Դավիթ Տոնոյանին: Այդ մասին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում:

«Նիկոլ Փաշինյանը իր խոսքում կարևորել է այն մարտահրավերները, որոնց ուղղությամբ պետք է աշխատենք և շնորհակալություն հայտնել նախկին նախարար Վիգեն Սարգսյանին կատարած աշխատանքի համար»,-ասվում է Հովհաննիսյանի գրառման մեջ:

Մայիսի 11-ին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախագահի հրամանագրով նշանակվել է պաշտպանության նախարար:Տոնոյանը տարիներ շարունակ եղել է ՊՆ փոխնախարար:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---