Փաշինյան. ՀՀ արտաքին քաղաքականությունը ճգնաժամից հետո չի փոխվի (վիդեո) 12 մայիսի 2018 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին քաղաքականությունը քաղաքական ճգնաժամից հետո չի փոխվի: Այդ մասին ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Փոփոխություններից հետո փաստացի Հայաստանի արտաքին քաղաքականությունը չի փոխվում և չի փոխվելու»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փաշինյանը վստահ է, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: «Կարծում եմ, որ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները կփոխվեն դեպի լավը: Ես դրանում վստահ եմ: Հասկանում եմ, որ Մոսկվան ունի մտավախություններ, կարծում եմ, որ մեր զրույցներից հետո, մեր հանդիպումներից հետո նման մտավախություններ այլևս չեն լինի և հայ-ռուսական հարաբերությունները դեպի լավը կփոխվեն»,-ասել է Փաշինյանը: Նա հավելել է, որ բողոքները Հայաստանում արտաքին քաղաքական նպատակներ չեն ունեցել: «Ճշմարտությունն այն է, որ մեր համաժողովրդական շարժումը չի ունեցել արտաքին քաղաքականությանն առնչվող օրակարգ: Դա զուտ ներքաղաքական գործընթաց էր, կապված ներքին խնդիրների հետ»,-ասել է նա: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենան մայիսի 14-ին Սոչիում: ՀՀ կառավարության մայիսի 11-ի նիստում փոփոխություն է կատարվել ԵՏՄ մասին պայմանագրում: ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին նախագիծը:«Նպատակն է ապահովել Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի կազմում վարչապետի մակարդակով ներկայացված լինելու հնարավորությունը», - ասել է Նալբանդյանը: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |