Թբիլիսիի ակումբներում ձերբակալություններ են եղել. Անկարգություններ են սկսվել

Թբիլիսիի ակումբներում ձերբակալություններ են եղել. Անկարգություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Թբիլիսիի «Բասիանի» և «Գալերեա» գիշերային ակումբներում ոստիկանության շրջայցերի արդյունքում 8 մարդ է ձերբակալվել: Խուզարկությունների համար հիմք է հանդիսացել դատարանի որոշումը, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:

«Վրաստանի ներքին գործերի նախարարությունը 3 ամիս ինտենսիվ օպերատիվ-որոնողական և քննչական միջոցառումներ է իրականացրել Թբիլիսիի գիշերային ակումբներում՝ բացահայտելու համար թմրանյութերի իրացման փաստերը: Այդ ակումբներում մայիսի 12-ին դատարանի որոշմամբ համապատասխան քննչական գործողություններ են իրականացվել: Ձերբակալվել է թմրանյութեր իրացնող 8 անձ»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

Ակումբների տարհանված այցելուներն անկարգություններ են սկսել խորհրդարանի շենքի մոտ՝ դժգոհ լիենլով ուժայինների գործողություններից: Ինչպես հայտնում է «Ռուսթավի 2»-ը, բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև:

Ըստ վրացական ՆԳՆ-ի, 3 ամիս հետաքննվել է գիշերային ակումբներում թմրանյութերի վաճառքի գործը: Զերբակալվածներից մեկը՝ Զվիադ Գելբահիանին, «Բասիանիի» հիմնադիրներից մեկն է:

Ուժային հատուկ գործողությանը նախորդել է աժիոտաժը նոր «ակումբային թմրանյութի», մեֆեդրոնի, պատճառով, որն, ըստ նախնական տվյալների, 5 երիտասարդների մահվան պատճառ է դարձել: Իսկ 8 մարդ մեկ ամսվա ընթացքում հիվանդանոցում է հայտնվել թունավորմամբ: ՆԳՆ-ն փորձաքննության տվյալները դեռ չի հրապարակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---