Ազնավուրը հոսպիտալացվել է ձեռքի կոտրվածքի պատճառով

Ազնավուրը հոսպիտալացվել է ձեռքի կոտրվածքի պատճառով

PanARMENIAN.Net - Հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոսպիտալացվել է Ֆրանսիայի Նիմ քաղաքում: Նա ընկել է և կոտրել ձեռքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին BFMTV-ի հեռուստաալիքի վրա հղումով:

93-ամյա երգիչը վայր է ընկել իր տանը, նա վնասել է ուսի ոսկորը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ապրիլի վերջին Ազնավուրը չեղարկեց իր ելույթները Ռուսաստանում վատ ինքնազգացողության պատճառով: Փարիզ վերադառնալուց հետո նա իրեն լավ էր զգում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Շառլ Ազնավուրն ուղերձ է հղել հայ ժողովրդին՝ շնորհավորելով բոլորին, որ կարողացան առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։

«Այս միավորումն է, որ թույլ է տալու ապահովել երկրի բարեկեցությունը և քաղաքացիների միջև բարյացակամ վերաբերմունքը։ Ձեզ հաջողվեց ապացուցել, որ հնարավոր է ապրել միավորված և պատասխանատվության բարձր զգացումով։ Մենք՝ հայերս, կարողացանք ցույց տալ, որ «ժողովուրդ», «հայրենիք», «դրոշ», «մշակույթ», «կրոն» և «ընտանիք» բառերը մեր արժեքներն են։ Եվ որ յուրաքանչյուր հայ իր երկրում ունի հավասար իրավունքներ ու ազատություններ։ Ես, հավանաբար, աշխարհի հայերից ամենաֆրանսիացին եմ, սակայն ես հպարտ եմ իմ Հայաստանով և երբեք չեմ թաքցրել դա»,-ասվում է Ազնավուրի ուղերձում։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---