Փաշինյանն ու Ռոհանին խոսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների մասին

Փաշինյանն ու Ռոհանին խոսել են Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների մասին

PanARMENIAN.Net - Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Իրանի նախագահը շնորհավորել է Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:

Երկու երկրի ղեկավարները քննարկել են հայ-իրանական բարեկամական հարաբերություններին և գործակցությանը վերաբերող, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցեր: Մտքեր են փոխանակվել Իրանի միջուկային ծրագրի շուրջ վերջին զարգացումների վերաբերյալ։ Կողմերը հույս են հայտնել, որ հնարավոր կլինի բանակցությունների արդյունքում հասնել ստեղծված իրավիճակի կարգավորմանը:

Երկուստեք կարևորվել են բոլոր ոլորտներում փոխշահավետ գործընկերության առավել խորացման, ինչպես նաև ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը՝ առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը։

Հեռախոսազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին պայմանավորվածություն են ձեռք բերել համաձայնեցնել առաջիկա հանդիպումների ծրագրերը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---