Սփյուռքի նորանշանակ նախարարն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել14 մայիսի 2018 - 11:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն առաջարկում է երկպալատանի խորհրդարան ստեղծել, որոնցից մեկում ներկայացված լինեն միայն սփյուռքի ներկայացուցիչները։ «Առաջիկայում կփորձեմ անդրադառնալ այդ հարցին։ Սա միանձնյա որոշում չի կարող լինել։ Մեր քաղաքական թիմի ծրագրում ներառված այդ գաղափարը պետք է քննարկվի, նորացվի ու համաձայնեցվի։ Ես իմ թիմի հետ այդ գաղափարի ակունքներում էի կանգնած»,-ասել է Հայրապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նրա խոսքով` դա սփյուռքի հետ համագործակցելու ու սփյուռքին հարցերի ընդունման գործընթացում ներառելու ճիշտ ուղի է։ Նա հավելել է, որ չի կարելի միանշանակ պնդել, որ նախաձեռնությունը ներառվելու է կառավարության ծրագրում։«Բայց ես առաջ եմ տանելու այդ գաղափարը։ Դա մեր ծրագրային կարևորագույն կետերից էր», — ասել է Հայրապետյանը։ Նա նշել է, որ նախարարությունն առաջարկություններ է ընդունելու սփյուռքի ներկայացուցիչներից նաև այդ հարցով։ Այդ պատճառով չի բացառվում, որ բուն նախաձեռնության մեջ փոփոխություններ լինեն։ Նրա խոսքով` խորհրդարանի ներկայացուցիչները պետք է ընտրվեն հենց գաղթօջախներում։ Սփյուռքի նոր նախարարը նշանակվել է մայիսի 11-ին։ Այս պաշտոնում նա փոխարինել է Հրանուշ Հակոբյանին։ Մխիթար Հայրապետյանը նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում ամենաերիտասարդ նախարարն է, նա 28 տարեկան է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |