Պուտինը՝ Փաշինյանին. Հուսով եմ ՀՀ և ՌԴ հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս (վիդեո)

Պուտինը՝ Փաշինյանին. Հուսով եմ ՀՀ և ՌԴ հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս

PanARMENIAN.Net - Ռուսաստանի համար «Հայաստանը մերձավոր գործընկերն ու դաշնակիցն է տարածաշրջանում»՝ դա վերաբերում է ինչպես տնտեսական փոխգործակցությանը, այնպես էլ անվտանգության հարցերին: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սոչիում կայացած հանդիպմանը:

Պուտինը հաջողություն է մաղթել Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ երկու երկրների հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պուտինը հավելել է նաև, որ Մոսկվան կշարունակի ակտիվ աշխատել Երևանի հետ նաև միջազգային ասպարեզում,միջազգային կազմակերպություններում, ՄԱԿ-ից սկսած և տարածաշրջանային կազմակերպություններով վերջացրած՝ ինչպես անվտանգության, այնպես էլ տնտեսական զարգացման ոլորտներում:

Պուտինը հիշեցրել է, որ ՌԴ-ն Հայաստանի առաջատար առևտրատնտեսական գործընկերն է, որին բաժին է ընկնում ՀՀ ապրանքաշրջանառության 25%-ը, իսկ ռուսական ներդրումները կազմում են ՀՀ տնտեսության մեջ արված բոլոր ներդրումների 35%-ը: Նշվել է, որ առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38%:ՌԴ նախագահը հավելել է, որ «դա շատ լավ դինամիկա է»:

Պուտինը հույս է հայտնել, որ «շատ լավ արդյունքները», որոնք վերջին շրջանում տեսանելի են տնտեսական գործակցության ոլորտում, «կհաջողվի ոչ միայն պահպանել, այլ նաև բազմապատկել»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է. «Ոչ ոք կասկածի տակ չի դրել և, կարծում եմ, չի դնի հայ-ռուսական հարաբերությունների կարևորությունը: Մենք վճռական ենք նոր խթան հաղորդելու թե քաղաքական, թե առևտրատնտեսական հարաբերություններին», հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք շատ բարձր ենք գնահատում այն հավասարակշռված դիրքորոշումը, որ ՌԴ-ն ունեցավ հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի ժամանակ: Դա գնահատում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև հասարակությունը»,-ասել է նա:

Փաշինյանը նաև հույս է հայտնել, որ ՌԴ հետ հարաբերությունները կզարգանան նաև ռազմատեխնիկական ոլորտում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---