Արտեմ Ասատրյանը հրաժեշտ է տալիս՝ ներողություն խնդրելով նրանցից, ում սպասելիքը չի արդարացրել

Արտեմ Ասատրյանը հրաժեշտ է տալիս՝ ներողություն խնդրելով նրանցից, ում սպասելիքը չի արդարացրել

PanARMENIAN.Net - Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանը հաջողություն է մաղթել նոր նախարարին ու նրա թիմին՝ հույս հայտնելով, որ նրանք կկարողանան քայլ առաջ կատարել այս ոլորտում և ապահովել համաքաղաքացիների սպասելիքները:

Նա նաև ներողություն է խնդրել այն քաղաքացիներից, ում սպասելիքները նախարարի պաշտոնում աշխատելիս չի կարողացել արդարացնել:

Ասատրյանի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «6 տարի առաջ ստանձնելով մեր երկրում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգող գերատեսչությունը ղեկավարելու առաքելությունը՝ ես փայլուն գիտակցում էի ոլորտի լրջագույն խնդիրներն ու մարդկանց ակնկալիքները: Գիտակցում էի, քանի որ մասնագիտական կարիերաս երիտասարդ տարիներից սկսել ու անցկացրել եմ այդ ոլորտում: Գիտակցում էի, որովհետև քաջատեղյակ էի, թե մեր համաքաղաքացիներն ինչպիսի դժվարություններ ունեն, և մեր պետությունը որքանով է սահմանափակված ռեսուրսների առումով: Իմ պաշտոնավարման ընթացքում ես և իմ համախոհները նախաձեռնեցինք ու իրականացրեցինք բազում բարեփոխումներ, կայացրեցինք դժվարին որոշումներ, որոնք բոլորն էլ թիրախավորում էին մեկ գլխավոր նպատակ՝ առկա սուղ միջոցները հնարավորինս արդարացի ու հասցեական դարձնել սոցիալապես խոցելի շերտերի համար»։

Նախկին նախարարը շնորհակալություն է հայտնել այն անձանց, ովքեր վստահել են իրեն այս պաշտոնը, և սատարել համարձակ բարեփոխումների իրականացմանը:

«Վստահեցնում եմ, որ անկախ իմ հետագա զբաղվածությունից ու կարգավիճակից, ես իմ փորձն ու գիտելիքներն ի նպաստ կբերեմ ոլորտի կատարելագործմանն ուղղված աշխատանքներին»,-ասված է հայտարարության մեջ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում Արտեմ Ասատրյանին նոր կառավարությունում փոխարինել է Մանե Թանդիլյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---