Լուկաշենկոն՝ Փաշինյանին. Բելառուսի և ՀՀ հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի

Լուկաշենկոն՝ Փաշինյանին. Բելառուսի և ՀՀ հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի

PanARMENIAN.Net - Բելառուսի և ՀՀ հարաբերություններում խնդիրներ չկան և չեն լինի: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Սոչիում Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում:

«Ես սպասում էի այս հանդիպմանը: Իրոք խոսելու բան կա: Հազիվ թե այս սեղմ ժամկետում հասցնենք հայեցակարգային քննարկում ծավալել այն բոլոր հարցերի շուրջ, որ կան աշխարհում, մեր շուրջ: Չեմ կարծում, որ մեր հարաբերություններում կան կամ կլինեն խնդիրներ», -ասել է Լուկաշենկոն:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել մանրամասն պատմել ՀՀ նոր վարչապետին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման, ԵՏՄ գործունեության մասին: «Շատ կարևոր է, որ ինձանից լսեք այն, ինչ վերաբերում է Բելառուսին և մեր վերաբերմունքին եղբայրական հայ ժողովրդի և ձեր պետության հանդեպ: Ուստի, սա շատ կարևոր հանդիպում է: Եվ ընդհանրպես, կեցցեք: Շատ արժանապատվորեն և ճիշտ դուրս եկաք այս իրավիճակից, դուք արդեն ինքներդ դա զգացիք: Մենք ուրախ ենք ձեր համար»,-ասել է Լուկաշենկոն:

Լուկաշենկոն հավելել է, որ վերջերս է ՀՀ նախագահի հետ քննարկել իրավիճակը Երևանում: Նա մեկ անգամ ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Կարող եք նախկինի պես հույս դնել մեր վրա: Մեր քաղաքականությունը մեզ շատ մոտ հայ ժողովրդի հանդեպ երբեք չի փոխվի: Ես դա խոստանում եմ: Այն կլինի նույնքան կառուցողական, բարեկամական»,-հավաստիացրել է Բելառուսի նախագահը:

Մայիսի 14-ին Փաշինյանը հանդիպումներ է ունեցել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդնի և ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի հետ:

Ընթերցեք նաև. Պուտինը՝ Փաշինյանին. Հուսով եմ ՀՀ և ՌԴ հարաբերությունները նույնքան դրական կզարգանան, որքան մինչ օրս (վիդեո)

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---