Վիրավոր զինվորը վիրահատվել է. Վիճակը ծանր է

Վիրավոր զինվորը վիրահատվել է. Վիճակը ծանր է

PanARMENIAN.Net - Հակառակորդի կրակոցից վիրավորված ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը տեղափոխվել է զինհոսպիտալ, որտեղ վիրահատվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Պետրոսյանի վիրավորում ստանալու հանգամանքները, հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

Կատարվում է նախաքննություն:

Մայիսի 13-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետևանքով որովայնի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, սերժանտ Շամխալ Սեյրանի Պետրոսյանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---