Հյուսիսային և Հարավային Կորեաների ղեկավարները կհանդիպեն մայիսի 16-ին15 մայիսի 2018 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Կորեաները պայմանավորվել են «բարձր մակարդակի» հանդիպում անցկացնել մայիսի 16-ին: Այդ մասին հայտնել է հարավկորեական միավորման նախարարությունը: Հանդիպումը կանցկացվի սահմանամերձ Փհանմունջոմ ավանում, որտեղ ապրիլի 27-ին տեղի ունեցավ կորեական երկու պետությունների պատմական գագաթնաժողովը: Փհենյանի և Սեուլի պատվիրակությունները մտադիր են քննարկել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իմպլեմենտացիան, մասնավորապես, խոսքը Կորեական թերակղզում միջուկային ապառազմականացման մասին է, գրում է Deutsche Welle-ն: Հյուսիսային Կորեան կներկայացնի 29-հոգանոց պատվիրակությունը երկրի Խաղաղ վերամիավորման կոմիտեի նախագահ Ռի Սոն Գվոնի նախագահությամբ: Հարավկորեական 5-հոգանոց պատվիրակությունը կգլխավորի միավորման նախարար Չո Մյոն Գեն: Ապրիլի 27-ին Փհանմունջոմ սահմանամերձ վայրում Կիմ Չեն Ինի և Մուն Չժե Ինի միջկորեական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Կորեական թերակղզում միջուկային զինաթափման մասին, ինչպես նաև պատերազմական վիճակի պաշտոնական ավարտի մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |