Թուրքիան հետ է կանչել դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից15 մայիսի 2018 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան խորհրդակցությունների համար հետ է կանչել իր դեսպաններին Վաշինգտոնից և Թել Ավիվից: Այդ մասին մայիսի 14-ի երեկոյան հայտարարել է Թուրքիայի կառավարության փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը: Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որն այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, Իսրայելի գործողությունները պաղեստինցիների դեմ «ցեղասապանություն» է անվանել: «Այն, ինչ անում է Իսրայելը, ցեղասպանություն է: Կարևոր չէ, թե որ կողմից է դա բխում՝ ԱՄՆ-ի թե Իսրայելի, ես անիծում եմ այս հումանիտար դրաման, այս ցեղասպանությունը»,-ասել է Էրդողանը, գրում է Deutsche Welle-ն: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հայտարարելէ, թե անիծում է Իսրայելի զինված ուժերին և կառավարությանը: Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է, որ Անկարան Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստ է գումարում Գազայի հատվածում իրադարձությունների կապակցությամբ: Մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան բախումների ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։ Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ |