15 մայիսի 2018 - 12:30 AMT
Արարատի ցեմենտի գործարանի աշխատողները գործադուլով աշխատավարձի բարձրացում են պահանջում

Արարատի ցեմենտի գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում գործարանի դիմաց՝ պահանջելով բարձրացնել իրենց աշխատավարձը, ինչպես նաև բարելավել աշխատանքային պայմանները։

​​Նրանք նաև գործադուլ են հայտարարել և փակել գործարան տանող գլխավոր ճանապարահը։

Ցուցարարները պահանջում են գործարանի սեփականատեր, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում: Ըստ նրանց, գործարանի տնօրեն Մանուկ Առաքելյանը լուծում չի տալիս իրենց պահանջներին: