Մխիթարյանը՝ ԱՊԼ լավագույն ասիստենտների 10-յակում

Մխիթարյանը՝ ԱՊԼ լավագույն ասիստենտների 10-յակում

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և անգլիական «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է անգլիական պրեմիեր-լիգայի 2017/2018 թթ. խաղաշրջանի լավագույն ասիստենտների 10-յակում

Հայ ֆուտբոլիստը 9 գոլային փոխանցում է կատարել, որից 5-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, 4-ը՝ «Արսենալի»:

Գոլային փոխանցումների առավելագույն քանակով ԱՊԼ-ում աչքի է ընկել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրյույնեն՝ 16 փոխանցում:

Լավագույն ասիստենտների 10-յակում են նաև Լերոյ Սանեն («Մանչեսթեր Սիթի»)՝ 15 փոխանցում, Դավիթ Սիլվան («Մանչեսթեր Սիթի»)՝ 11 փոխանցում, Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Սիթի»)՝ 11 փոխանցում, Դելե Ալլի («Տոտենհեմ»)՝ 10 փոխանցում, Քրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ»)՝ 10 փոխանցում, Ռիադ Մարեզ («Լեսթեր»)՝ 10 փոխանցում, Փոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»)` 10 փոխանցում և Մոհամմեդ Սալահ («Լիվերպուլ»)՝ 10 փոխանցում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---