15 մայիսի 2018 - 12:47 AMT
Ովքեր են փոխարինելու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արձանագրություն է ստորագրել, որով դադարեցվել են պատգամավորներ Արարատ Միրզոյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի լիազորությունները:

Ավելի վաղ, Արարատ Միրզոյանը նշակակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ,Մանե Թանդիլյանը՝ սոցապ նախարար,Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության նախարար:

«Հայկական ժամանակի» փոխանցմամբ, ԱԺ ԵԼՔ խմբակցության նախկին պատգամավորներին խորհրդարանում կփոխարինեն Հրաչ Հակոբյանը, Հայկ Կոնջորյանը և Հովիկ Աղազարյանը: Խմբակցության նախկին ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կփոխարինի Երևանի ավագանում ԵԼՔ խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը: