Լենինգրադի շրջափակումը վերապրած 81-ամյա հայուհուն արտաքսել են Բաքվի օդանավակայանից15 մայիսի 2018 - 17:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը թույլ չի տվել մուտք գործել երկիր 81-ամյա Օլգա Բարսեղյանին Սանկտ Պետերբուրգից: Հիմք է ծառայել նրա հայկական ազգանունը: 81-ամյա կինը Լենինգրադի շրջափակման մասնակից է, ծնվել է այդ քաղաքում: Բարսեղյանը Բաքու է ժամանել մայիսի 13-ի առավոտյան: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանի սահմանապահ ծառայությունը, ուսումնասիրելով Բարսեղյանի արտասահմանյան անձնագիրը, մի կողմ է տարել ուղևորուհուն և արտաքսման մասին ակտ կազմել: Որպես հիմք նշված են «այլ պատճառները»: Բաքու ժամանելուց 11 ժամ անց Օլգա Կառլոսի Բարսեղյանին նստեցրել են Բաքու-Մոսկվա չվերթը կատարող ինքնաթիռը և արտաքսել, հայտնում է fontanka.ru-ն: 2018-ի մարտինԷստոնիայի հայազգի քաղաքացի Կարինե Օգանեսյանին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան և 12 ժամ օդանավակայանում պահելուց հետո ուղարկել են Էստոնիա: Կարինե Օգանեսյանը Տալինի քաղաքային խորհրդի նախագահի խորհրդականն է և Էստոնիայի Ցենտրիստական կուսակցության երիտթևի նախագահը: Նա Բաքու էր մեկնել մանկավարժների միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով: Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |