Ամռանը ոչ կանոնավոր չվերթներ կլինեն դեպի Ֆրանսիա, Կիպրոս, Հունաստան և այլ երկրներ16 մայիսի 2018 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Ամռանն ընդառաջ մի շարք ավիաընկերություններ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից թույտվություն են ստացել ամռան ընթացքում զբոսաշրջային ուղղություններով ոչ կանոնավոր չվերթներ իրականացնելու համար: Ոչ կանոնավոր չվերթները կիրականացվեն մասնավորապես դեպի Ֆրանսիա (Նիցա), Կիպրոս (Լառնակա), Մոնտենեգրո (Տիվատ), Հունաստան (Արաքսոս, Կոս, Հերակլիոն, Հռոդոս, Սալոնիկ), Բուլղարիա (Վառնա, Բուրգաս), Իտալիա (Ռիմինի, Վենետիկ), Իսպանիա (Բարսելոնա), Եգիպտոս (Հուրգադա): ՔԱԳՎ կայքում կարելի է ծանոթանալ ոչ կանոնավոր չվերթների երթուղիների, ավիաընկերությունների, թռիչքների իրականացման ժամկետների, չվերթների իրականացման օրերի և չվերթների պատվիրատուների մասին տեղեկատվությունը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |