Քաղաքապետարանի մոտ ցույց են անում նաև Տարոն Մարգարյանի կողմնակիցները16 մայիսի 2018 - 16:11 AMT PanARMENIAN.Net - Ցուցարարները փակել են Երևանի քաղաքապետարանի մոտակայքի բոլոր փողոցները, հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը դեպքի վայրից։ Միաժամանակ քաղաքապետարանի շենքի դիմաց հակաակցիա է ընթանում, մարդիկ պաշտպանում են Տարոն Մարգարյանին։ Քաղաքապետի կողմնակիցները վանկարկում են` «դուխով», իսկ նրանց հակառակորդները` «Տարոն, հեռացիր»։ Քաղաքապետարանի տարածքը հետզհետե ավելի մարդաշատ է դառնում։ Ոմանց հաջողվել է ներխուժել քաղաքապետարանի շենք, որտեղ առաջին հարկում կանգնած են ոստիկաններն ու ոչ ոքի թույլ չեն տալիս մուտք գործել։ Ցուցարարների մի մասն արգելափակել է երրորդ հարկը, որտեղ գտնվում է քաղաքապետ Մարգարյանի աշխատասենյակը։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետն իրենց մոտ դուրս գա, բայց փոխքաղաքապետը պնդում է, որ Մարգարյանը շենքում չէ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանը դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ ձեռնարկելու միջոցներ ցուցարարների ոչ օրինական գործողությունները դադարեցնելու և քաղաքապետարանի բնականոն գործունեությունը վերականգնելու համար։ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։Ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ: Մայիսի 10-ից տասնյակ (արդեն հարյուրավոր) ցուցարարներ հավաքվում են Երևանի քաղաքապետարանի մոտ` վանկարկելով «Տարոն, քո հերթն է», «Տարոն, հեռացի՛ր»։ Նրանք պահանջում են, որ քաղաքապետի հրաժարական տա, իսկ ավագանին ցրվի։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |