Զինկոմիսարիատների օպտիմալացման մասին վերջնական որոշումը կհետաձգվի մինչև հունիսի 21-ը16 մայիսի 2018 - 23:54 AMT PanARMENIAN.Net - Ծանոթանալով զինկոմիսարիատների օպտիմալացման հայեցակարգի իրականացմանն ուղղված աշխատանքներին և առկա խնդիրներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանձնարարել է ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ համապատասխան վարչություններին որոշումների վերջնական կայացումը հետաձգել մինչև ս.թ. հունիսի 21-ը: ՀՀ պաշտպանության նախարարը հանձնարարել է նաև նշված օրը ներկայացնել հստակ առաջարկներ խնդիրների լուծման ուղղությամբ, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Մայիսի 16-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացրել հանրապետության մոտ 11 զինկոմիսարիատի աշխատակիցներ։ Նրանք բողոքում էին զիկնոմիսարիատներում իրականացվող օպտիմալացման դեմ: Նույն օրը ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի արդյունքներով նախարարը տվել էր հանձնարարականներ՝ շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ԱԺ-ում «Պաշտպանության մասին» օրենքի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ նախատեսվում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: «Այն ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում, հնարավորությունների ավելացում, դրանց բացազատման սխեմաների սահմանում պատերազմական վիճակի համար և դրանցում քաղաքացիական հաստիքների թվի ավելացում», - ասել էր նախկին պաշտպանության նախարարը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |