17 մայիսի 2018 - 11:06 AMT
Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգին ծառայելու է միայն որպես հանգստի գոտի

Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնման ընթացքում հատվել են միայն ծեր և հիվանդ ծառերը, իսկ առողջ 48 ծառ վերատնկվել և վերատնկվելու է այգու եզրային հատվածում: Արդյունքում ծառերի քանակը քառապատկվելու է, իսկ կանաչ տարածքը կրկնապատկվելու է: Այդ մաիսն ասվում է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ գտնվող այգու վերականգնումը անշահախնդիր նվեր է բարեգործական հիմնադրամից համաքաղաքացիներին և մայրաքաղաքի հյուրերին: Տարածքը հիմնադրամի կողմից վարձակալված չէ և շարունակում է համարվել համայնքային սեփականություն:

Հիմնադրամի պայմանը եղել է մեկը` այգու տարածքում 99 տարով պետք է արգելվի որևէ տեսակի ձեռնարկատիրական գործունեություն և այն պետք է ծառայի միայն որպես հանգստի գոտի երևանցիների համար: Այգու սպասարկումն ու խնամքը մշտապես իրականացնելու է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը: