17 մայիսի 2018 - 14:09 AMT
Մատենադարանը XIV-XX դարերի 27 արժեքավոր ձեռագիր է նվեր ստացել

Մատենադարանը մեծ նվել է ստացել՝ XIV-XX դարերի արժեքավոր ձեռագրեր: Նվիրատուն է Համազգային հայ կրթական և մշակութային միությունը:

Մայիսի 17-ինՄեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ձեռագրերի նվիրատվության արարողություն: Նվիրատվության արարողությունը տեղի է ունեցել Համազգային հայ կրթականև մշակութային միության 90-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում:

Նվիրաբերվել է 27 ձեռագիր (Ծիսական գրքեր, Ժողովածուներ, Հայսմավուրք, Սաղմոսարան, Գանձարան,Ավետարան և այլն):

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը նշել է, որ Մատենադարանը վերջին 15 տարվա ընթացքում արժեքավոր ձեռագրերի այսօրինակ խոշոր նվիրատվություն չէր ստացել: Մատենադարանի տնօրենը նշեց, որ արժեքավոր ձեռագրերի հայրենադարձությունը նշանակալի իրադարձություն է:

Ձեռագրերի հավաքածուի մասին միջոցառման մասնակիցներին ընդհանուր և ամփոփ տեղեկություններ է տրամադրել Մատենադարանի գլխավոր ավանդապահ, պատմական գիտությունների դոկտոր Գևորգ Տեր-Վարդանյանը:

Խոսքով հանդես է եկել Համազգային հայ կրթական և մշակութային միության ներկայացուցիչ Վիգեն Թուֆենկճյանը: Վիգեն Թուֆենկճյանը նշել է, որ այժմ ձեռագրերը ճիշտ և ամենաապահով տեղում են:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը Համազգային հայ կրթական և մշակութային միությանն է հանձնել շնորհակալագիր և Կիլիկիայում 1173 թվականին գրված Գիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ձեռագրի արծաթակազմ շքեղ նմանահանությունը: