17 մայիսի 2018 - 14:13 AMT
Փաշինյան․ Կոչ եմ անում ժամը 15։00-ից դադարեցնել բոլոր ակցիաները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հանրապետության տարածքում ընթացող բոլոր բողոքի ցույցերի մասնակիցներին դադարեցնել ակցիաները։

Այս մասին է հայտարարել ինքը Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Նա պնդել է, որ հեղափոխության ժամանակ ակցիաները պայմանավորված էին, նրանով, որ ՀՀ-ում չկար իշխանություն, որն ի վիճակի է լսել քաղաքացիներին, ապրել իրենց ջանքերով ու պաշտպանել իրենց իրավունքները։ «Հիմա, երբ ժողովրդի մանդատով իշխանություն է հաստատված, առանձնապես հասկանալի չէ, որ մենք ամենօրյա ռեժիմով փակում ենք ճանապարհներ ու անհնազանդության գործողություն ենք իրականացնում․․․ Տրամաբանական խնդիր կա․․․ ու՞մ ենք անհնազանդություն արտահայտում, ինքներս մե՞զ», - ասել է նա։

Փաշինյանը պատմել է, որ ամեն օր կառավարությունը ստանում է այնքան մանակ, որքան նախքան հեղափոխությունը ստանում էր մեկ ամսում։ Սա նշանակում է, որ ՀՀ-ում կան բազմաթիղ խնդիրներ, բայց նաև նշանակում է, որ որ կառավարությունը պիտի խնդիրները դասավորի ըստ անհրաժեշտության, ու կոչ եմ անում տալ քաղաքացիներին այդ հնարավորությունը», - շեշտել է վարչապետը։

Նա ասել է, որ լուրջ չի վերաբերվում հոսակցություններին, իբր ցույցերը ՀՀԿ կողմից սաբոտաժ են և այլն։ Նշելով, որ կոչ է անում ժամը 15։00-ից դադարեցնել բոլոր ակցիաները, Փաշինյանը հորդորել բոլորին ցանկացած պրոբլեմի վերաբերյալ հստակ, գրավոր ձևով իրենց ձևակերպել նամակ, նչից հետո 2 հասցեով՝ տարածքային կառավարման նախարարություն ու կառավարության նամակների ու քաղաքացիների ընդունելության բաժին ուղարկել դրանք։

«Մենք վերցնելու ենք բոլոր նամակները, կազմենք առաջնահերթություն, օրակարգ, ու կետ-կետ անցնելու ենք բոլոր հարցերով», - նշել է նա։

Փաշինյանը առանձնացրել է, որ նույնը վերաբերվում է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը պահանջող ակցիաներին, որի շուրջ իշխանությունը կհայտնի նաև «թավշյա» հեղափոխության դիրքորոշումը։

Մայիսի 16-ին ՀՀ-ում բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ սկսած տաքսիստների ու եկեղեցու օգտին հող օտարելու որոշման դեմ բողոքներից, վերջացած Երևանի քաղաքապետի հրաժարականն ու «Սասնա ծռերի» ազատ արձակումը պահանջող ակտիվիստների ակցիաներով։