17 մայիսի 2018 - 14:54 AMT
Աժ-ն գործադիրի ծրագիրը կքննարկի հունիսի 7-ին

Հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է ՀՀ նոր կառավարության ծրագիրը: ԱԺ հանրային կապերի բաժնի փոխանցմամբ, այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ ունեցած հեռախոսազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը

Քննարկվել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև գործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացմանը վերաբերող հարցեր: Ընդգծելով համատեղ նիստի կարևորությունը՝ Արա Բաբլոյանն առաջարկել է հետաձգել Մուրմանսկում հունիսի 5-ից 8-ը նախատեսված նիստի անցկացման ժամկետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանը քննարկելու է գործադիրի ծրագիրը:

Նշվում է, որ մինչև այդ սպասվում են քննարկումներ նաև ՀՀ ԱԺ խմբակցություններում ու մշտական անձնաժողովներում: