17 մայիսի 2018 - 15:22 AMT
«Նվիրիր կյանքը» կշարունակի բնականոն գործունեությունը

«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի կշարունակի բնականոն գործունեությունը:

Մայիսի 16-ին կայացել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել հիմնադրամի բնականոն գործունեությունը շարունակելու վերաբերյալ: Այդ մասին ասվում է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ հիմնադրամն իր բոլոր շահառուներին և հանրությանը տեղեկացրել էր, որ ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը: «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահը Ռիտա Սարգսյանն է:

«Նվիրիր կյանք» հայկական հիմնադրամը հիմնվել է 2009 թ. Ռուսաստանի «Նվիրիր կյանք» հիմնադրամի աջակցությամբ: Հիմնադրամի նպատակն է օգնություն ցուցաբերել օնկոլոգիական, հեմատոլոգիական և այլ ծանր հիվանդություններով տառապող երեխաներին: