Ոստիկանները քաղաքացուն խոշտանգել են՝ ստիպելով խոստովանել իր չկատարած հանցանքը17 մայիսի 2018 - 18:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանության պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործությունների առթիվ քրեական գործեր են հարուցվել: Այս մասին հայտմում էՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը: ՀՔԾ հաղորդագրության համաձայն, սպանության դեպքի վերաբերյալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով մեղադրյալ Վ. Օ.-ն 12.04.2018թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում հայտնել է, որ սպանություն կատարելու կասկածանքով 27.04.2017թ.-ին բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հիշյալ բաժնի աշխատակիցները խոշտանգել են իրեն. ծեծի ենթարկելով ստիպել են խոստովանել իր կողմից չկատարված հանցանքը: Կատարվում է նախաքննություն: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված մեկ այլ քրեական գործի նյութերի համաձայն` դեռևս 08.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցը նյութեր է նախապատրաստել առանց համապատասխան փաստաթղթի առկայության, գողացված խողովակներով բեռնված բեռնատարի հայտնաբերման դեպքով: Այդ կապակցությամբ հիշյալ բեռնատարի վարորդը հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ, ըստ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի, վերջինս, իբր, ներկայացրել է խողովակների տեղափոխման վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ, որի հիմքով էլ քրեական գործ չի հարուցվել: Սակայն հետագայում հիշյալ խողովակների գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Աշտարակի բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում վերը նշված բեռնատարի վարորդն իր ցուցմունքով հայտնել է, որ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել ոստիկանության աշխատակցին և բացատրություն է տվել վերջինիս թելադրանքով: Բացի այդ, քննության ընթացքում պարզվել է նաև, որ բացատրությունում նշված որոշ տվյալներ էլ կեղծվել են հիշյալ ոստիկանի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |