ԶՈւ շարքային կազմի համար նոր որակյալ ներքնազգեստ կգնվի

ԶՈւ շարքային կազմի համար նոր որակյալ ներքնազգեստ  կգնվի

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարականով 2018 թվականի երկրորդ կիսամյակում ՀՀ զինված ուժերում շարքային կազմի համար ձեռք կբերվի նոր, որակյալ, բամբակե, բազմակի օգտագործման ներքնազգեստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Զինծառայողները իրենց ներքնազգեստները լվանալու համար կարող են օգտվել նաև 450 միավոր նոր լվացքի մեքենաներից, որոնցում կլինեն անհատական փաթեթներ յուրաքանչյուր զինվորի համար»,- գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ավելի վաղ, ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ՀՀ ԶՈւ-ում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողներին ներքնազգեստ և հիգիենայի այլ պարագաներ չուղարկել իրենց զավակներին, քանի որ դա պետության պարտականությունն է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---