Մոտ ապագայում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում չի կանխատեսվում

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հազիվ թե կարելի է ակնկալել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացում: Այդ մասին հայտարարել է ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքերով, Հայաստանի նոր նախագահը չի համաձայնվի կատարել այն պայմանները, որ Անկարան առաջ է քաշում վերջնագրի տեսքով:



«Ես չեմ կարծում, որ Հայաստանը պետք է շատ մտահոգվի Թուրքիայի կոշտ դիրքորոշման պատճառով: Հայաստանը կարող է բարելավել իր տնտեսությունը տարածաշրջանի այլ երկրների հետ համագործակցության ամրապնդման օգտին»,-ասել է Ալեքսանդրովը` հիշեցնելով Թուրքիայի կառավարության հայտարարություններն այն մասին, որ «միայն ադրբեջանական տարածքներից հայկական զորքերի դուրս բերումից հետո Անկարան կհամաձայնվի դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ եւ ապաշրջափակել հայ-թուրքական սահմանը», հաղորդում է «Ստրանա.ռու-ն»:



Նշենք, որ երկու երկրների միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ Անկարայի դիրքորոշման պատճառով: Թուրքիան պահանջում է Հայաստանից հրաժարվել 1,5 միլիոն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից: Թուրքիան նաեւ ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ. ի վեր թուրքական կողմից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---