Փրկարարները գտել են Մեղրիի մոտակայքում կորած գերմանացիներին18 մայիսի 2018 - 11:50 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 17-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի մոտակայքում օտարերկրյա քաղաքացիներ են կորել, տրամադրել են GPS համակարգով ստացված կոորդինատները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացիները գտնվում են Նոր Առաջաձոր գյուղի մոտակա սարում, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Ժամը 20:23-ին որոնողական աշխատանքների արդյունքում Դավիթ Բեկի ջրամբարի մոտակա անտառում փրկարարները հայտնաբերել են ցեխակույտում արգելափակված Toyota 4Runner մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ալեքսանդր Բյուն, ծնված 1994 թ.), և ուղևորներին՝ Վելինա Փիչին (ծնված 1993 թ.), Վելինե Էքսշտայնին (ծնված 1991 թ.) և Մաքսիմիլա Օլիին (ծնված 1992 թ.): Օտարերկրացիները Գերմանիայի քաղաքացիներ են: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան և քաղաքացիներին ուղեկցել Կապան: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |