
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Խաչիկ Ասրյանն ազատվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից։
«Խաչիկ Ասրյանին ազատել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։
Մայիսի 10-ին «Հայոց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանը հրաժարական էր տվել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարի պաշտոնից: Նա հայտարարել էր նաև, որ լքում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը։
Ասրյանը հայտարարել է նաև նոր կուսակցությունստեղծելու մասին: