Հայ տամպլիերներն աջակցում են «թավշյա» հեղափոխությանը

Հայ տամպլիերներն աջակցում են «թավշյա» հեղափոխությանը

PanARMENIAN.Net - Երուսաղեմի տաճարական ասպետների Հայաստանի Լևոն Մեծագործ թագավորի անվան Գերագույն Առաջնորդարանը (հայ տամպլիերներ) ողջունում է Հայաստանում «թավշյա» հեղափոխությունը: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց Երուսաղեմի ինքնիշխան ռազմական միաբանության մարշալ Ջոն Մակարյանը:

«Միաբանությունը դրական է վերաբերվում «թավշյա» հեղափոխությանը: Մենք միաբանության անդամ լինելուց զատ նաև ՀՀ քաղաքացի ենք և, որպես քաղաքացի, պատրաստ ենք զորավիգ կանգնել այս նոր իշխանությանը», - ասաց Ջոն Մակարյանը:

Նրա խոսքով, միաբանության առաքելությունը հայ ազգի ասպետական ոգու վերածնումն է, ինչը «համահունչ է նոր Հայաստանի նպատակներին»:

«Մեր գաղափարախոսության հիմքում սերը, բարությունն ու ազնվությունն են, բնակաբար որքան ազատ է լինում մարդը կենցաղային խնդիրներից, այնքան հեշտ է նրա ասպետական ոգին բարձրանում», - ասաց Մակարյանը:

Միաբանության նախաձեռությամբ Ազգային գրադարանում բացվել է Լևոն Բ-ին ու Կիլիկյան Հայաստանին նվիրված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված էին Լևոն Բ-ի լուսանկարը, նրա կնիքը, Հռոմի պապի հետ նամակագրության մի շարք պատճեններ: Ցուցադրությանը ներկայացված էին նաև Կիլիկյայի հայկական թագավորության բնակավայրերի, նյութական պատմաշակութային արժեքների լուսանկարները:

Միջացառմանը ընթացքում ընթերցվել է միաբանության հռչակագիրը:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---