ANCA. Սպիտակ տունը հաճախ ոչ բարեկամական եւ հակասական քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ հայ համայնքի հանդեպ

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA) նամակ է հղել ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին, որտեղ ասվում է, որ Սպիտակ տունը հաճախ ոչ բարեկամական եւ հակասական քայլեր է ձեռնարկում Հայաստանի եւ հայ համայնքի հանդեպ: Նամակում, որ ստորագրել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը, թվարկվում են ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ Հայաստանի առջեւ ԱՄՆ-ի պատմական պարտավորությունների խախտման 13 փաստեր, ինչը լարվածություն է ստեղծում երկու երկրների հարաբերությունների միջեւ:



Մասնավորապես, նամակում նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահը ագելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավը եւ դեմ է հանդես եկել ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի ընդունմանը: Ետ կանչվեց Երեւանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, եւ ենթադրվում էր այդ պաշտոնում նշանակել Ռ.Հոգլանդին: Բուշի նախագահության տարիներին կասեցվեց Հիմնական ազատությունների ակտի 907-րդ ուղղման գործողությունը, նվազեցվեց Հայաստանին տրամամդրվող օգնությունը, խախատվեց ռազմական օգնության պարիտետը: Հայաստանը սխալմամբ ընդգրկվեց ահաբեկչական երկրների ցանկում, Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահները փոխադարձ արյցեր չկատարեցին: Նամակում նշվում է նաեւ այն, որ ԱՄՆ-ն հրաժարվեց դատապարտել հին հայկական գերեզմանոցի ավերումը Հին Ջուղայում, հրաժարվեց Լեռնային Ղարաբաղի հարցում հավասարակշիռ քաղաքականությունից, ֆինանսավորեց Բաքու-Ջեյհան նավթամուղը, որը շրջանցում է ՀՀ-ն, անբավարար ճնշում գործադրեց Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա Հայաստանի շրջափակման վերացման հարցում եւ պատշաճ ուշադրություն չի դարձնում Ամերիկայի հայ համայնքի հետ հարաբերություներին:



Նամակում նաեւ ընդգծվում է, որ անցած յոթ տարիներին ANCA-ի ներկայացուցիչները բազմիցս, սակայն ապարդյուն փորձել են հանդիպել ԱՄՆ-ի նախագահի եւ պետքարտուղարի հետ` քննարկելու համար հայ համայնքին մտահոգող հարցերը: «ANCA-ն մեկ անգամ եւս հանդիպում է խնդրում, հրավիրելով պետքարտուղարին քննարկել համայնքի առաջնորդների հետ ԱՄՆ-ի քաղաքականությունը Հայաստանի եւ տարածաշրջանի հանդեպ` Ջորջ Բուշի նախագահության մնացած ամիսների ընթացքում»,-ասվում է ուղերձում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---