«ԳեոՊրոՄայնինգ գոլդ». Արտադրության ամբողջական դադարեցման վտանգ կա

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ». Արտադրության ամբողջական դադարեցման վտանգ կա

PanARMENIAN.Net - Ոսկու հանքաքարի անօրինական արդյունահանողները, այսպես կոչված «Չղջիկները», մայիսի 17-18-ը փակել են դեպի Սոթքի հանք տանող ճանապարհը, կաթվածահար արել ամբողջ պրոցեսը: «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ չղջիկները, իրենց «գործողությունները մոտիվացնելով քաղաքական նախադրյալներով, հայտարարում են իբրև թե հանդիսանում են քաղաքացիական անհնազանդության շարժման մասնակիցներ և պայքարում են իրենց «իրավունքների» համար։

Ընկերությունը զգուշացնում է, որ անօրինական գործողությունները կհանգեցնեն այն բանին, որ արտադրությունը ամբողջությամբ կկանգնի, այդ թվում նաև Արարատի ֆաբրիկայի աշխատանքը՝ մասնակիորեն կաթվածահար անելով Հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը ևս:

Անօրինական ոսկի արդյունահանողները պահանջում էին Սոթքի հանքի ղեկավարության հրաժարականը, որը խոչընդոտում է իրենց անօրինական արարքները հանքի տարածքում:

«ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունը հերթական անգամ հիշեցնում է, որ «Չղջիկների» անօրինական գործողությունները սահմանափակում են ոչ միայն քաղաքացիների աշխատանքի իրավունքը, այլև խաթարում են արտադրական դիսցիպլինները, որը, իր հետ բերելով ընկերության համար կորուստներ, հղի է նաև ՀՀ պետական բյուջե վճարվող հարկերի, ինչպես նաև սոցիալական պատասխանատվության ծրագրերի կրճատման հետևանքներով»,-ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---