9 ապրիլի 2008 - 21:02 AMT
Հայաստանի նոր նախագահը կոչ է արել քանդել քաղաքացիների միջեւ առկա չհասկացվածության պատը
«Այսօր ինձ համար չափազանց պատասխանա֊տու օր է: Մի քանի րոպե առաջ ես մեր ժողովրդին երդ֊ում տվեցի անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները: Այս պատմական օրը մենք բոլորս ենք երդվում, ես երդվում եմ բարձրաձայն. խնդրում եմ, որ դուք էլ լուռ երդվեք: Համոզված եմ, որ ձեզանից յուրա֊քանչյուրը մեր հայրենիքին ու ժողովրդին ծառա֊յե֊լու սեփական ուխտն ունի:

Սա մեր բոլորի երդումն է, հանուն մեր երկրի ավե֊լի լավ ապագայի, հանուն զար֊գաց֊֊ման, հանուն ժողովրդավարության, հանուն օրենքի իշխանության, հանուն ավելի ուժեղ եւ բարեկեցիկ Հայաստանի:
Թող Աստված ինձ ուժ տա չհիասթափեցնելու իմ որեւէ աջակցի, թող Աստված մեզ բոլորիս տա ուժ հաղթահարելու դժվարությունները, գտնելու այն մարդկանց հուզող հարցերի դեղատոմսը, ովքեր հիասթափված են կամ հուսալքված, ովքեր այսօր հույսի, հավատի ու լավատեսության կարիք ունեն»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության արարողությանը: «Սիրելի հայրենակիցներ, հարգելի հյուրեր, Ես գիտակցում եմ, որ ստանձնել եմ հսկայա֊կան պատասխա֊նատ֊վու֊թյուն, գի֊տեմ, որ լինելու եմ այն մարդը, ում պատասխանատու եք համա֊րելու ամեն ինչի հա֊մար: Ես երաշխավորում եմ, որ այդ պատասխանատվությունից չեմ խուսափելու, ես այդ պատասխանատվության չափը գիտակցել եմ, երբ մտել եմ Հանրապետական կուսակցություն եւ հայտարարել եմ, որ ՀՀ նախագահի ընտրու֊թ֊յուն֊ներում կմասնակցեմ, եթե Հանրապետական կուսակցությունը ընտրութ֊յուն֊ներում ստանա առավելագույն քվեներ: Ես այդ պատասխանատվության չափը գիտակցում եմ հիմա, ու գիտակցելու եմ առա֊ջիկա հինգ տա֊րիներին, յուրաքանչյուր օր: Ես պատվով եմ կրելու Հայաստա֊նի Հանրապետության բոլոր քաղաքա֊ցիների նախագահը լինելու պատասխանատ֊վու֊թյունը:

Այս հանդիսավոր օրը ես ցանկանում եմ շնոր֊հակալություն հայտնել իմ աջակից֊նե֊րին, բոլոր այն մարդկանց, ովքեր քվեարկել են իմ ծրագրի օգ֊տին: Ես շնորհակալ եմ այդ վստահության հա֊մար: Հավատացնում եմ, որ միասնական ուժերով մենք կարող ենք մեր երկրի կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ես փոփոխությունների կոչ եմ ա֊նում, եւ մենք կրկին անգամ ազդարարում ենք փո֊փոխությունների նոր սկիզբը: Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի փոփոխությունները սկսել հենց իրենից:

Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկ֊նածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք ի֊րա֊վունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահո֊գու֊թ֊յան ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փո֊խադարձ հասանելիու֊թյան սահմանից: Եթե ան֊գամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը:

Ես իմ շնորհակալական խոսքն եմ ուղղում նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մար֊դուն, ով այլեւս իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայոց պատմության մեջ, ում նախա֊գահության տասը տարիների ընթացքում մեր երկիրը նշանակալից ձեռք֊բե֊րում֊֊֊ներ ունե֊ցավ` ձերքբերումներ, որոնց վրա հիմնվելով է, որ այսօր լուրջ ծրագրեր ենք առա֊ջադրում: Անգնահատելի է Ռոբերտ Քո֊չար֊յանի դերը Լեռնային Ղարաբաղի Հանրապե֊տու֊թ֊յան ստեղծման, կայացման ու պաշտպանության գործում: Ես համոզ֊ված եմ, որ սերունդներն ըստ արժանվույն կգնահատեն նրա վաս֊տակն ու ներդրումը մեր պետականության զարգացման ու ամրապնդման գործում: Շնորհակալ եմ, պարոն նախագահ:
Բարեկամներ,

Չնայած այս նախընտրական արշավը սուր էր ու զերծ չէր անգամ վիրավորանք֊նե֊րից, ես ցան֊կանում եմ շնորհակալություն հայտնել իմ ընդ֊դի֊մախոսներին` պայքա֊րի հա֊մար, առանձնակի շնոր֊հակալությունս ուղղելով նրանց, ովքեր արժա֊նապատ֊վորեն ընդու֊նեցին իրենց պար֊տութ֊յունը, նրանց, ովքեր սեղմեցին համագործակ֊ցության համար պարզված ձեռքը, ընդունելով միասին, համա֊խմբված Հայաստանի Հանրապետությունը շենացնելու առաջարկը:

Ես տեր եմ լինելու իմ բոլոր նախընտրական խոստումներին, եւ մենք միասնական ուժերով ենք դրանք կյանքի կոչելու:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որը կմի֊ավորի համայն հայու֊թյանը, այնպիսի Հայաստան, որը կլինի բոլոր հայերի հայրենիքը:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ կտի֊րի փոխադարձ հարգանքի, սի֊րո եւ հանդուրժո֊ղա֊կա֊նության մթնոլորտ:

Կառուցելու ենք այն Հայաստանը, որտեղ մեր քաղաքացիները, յուրաքանչյուր ըն֊տա֊նիք ապա֊հով, արժանա֊վայել կյանք եւ ինքնաարտահայտման հնարավորություն կունե֊նա:

Մենք վարելու ենք ակտիվ, նախաձեռնող ար֊տաքին քաղաքականություն, անելու ենք ամեն ինչ Արցախի հիմնահարցի արդարացի ու խաղաղ լուծմանը հասնելու համար:

Մենք կառուցելու ենք ուժեղ, հպարտ ու ժողովրդավարական պետություն Հա֊յաս֊տանը, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առջեւ:

Ես համոզված եմ, որ մեր բոլոր նախաձեռ֊նութ֊յունների հաջողության բանալին մե֊ծա֊֊պես նաեւ ձեր` մեր հայրենակիցների ու մեր բարեկամների ձեռքերում է: Այս պատմական առաքելությունն իրականացնելու համար է, որ մեկ անգամ եւս հա֊մա֊խմբ֊վելու կոչ եմ անում: Համախմբում, որը մեզ հիմնարար արժեքներ ստեղծելու, ժո֊ղովրդա֊վա֊րութ֊յան ու ազատությունների ուղիով շար֊ժ֊վե֊լու հնարավորություններ է տալու:

Ես այդ ամենն անելու եմ, անելու եմ, որովհետեւ ցանկանում եմ լինել այն նախա֊գա֊հը, ով ամբող֊ջությամբ կիրականացնի իր ծրագիրը, խաղա֊ղութ֊յուն ու կայուն զար֊գացում կբերի Հայաստա֊նին, կամրապնդի մեր երկրի վարկն ու հեղինա֊կութ֊֊յունը, ով կկարողանա լուծել այսօր մեր առաջ ծառացած բոլոր լուրջ հիմնախնդիրները, ով ունակ կլինի կանխա֊տեսել բոլոր հնարավոր մարտա֊հրավեր֊ներն ու դրանց հակազ֊դե֊լու միջոցներ կգտնի: Ես կարող եմ ու լինելու եմ այդպիսի նախագահ»,- ասել է Սերժ Սարգսյանը: