Հերացի-Կորյուն խաչմերուկում ցուցարարների վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել

Հերացի-Կորյուն խաչմերուկում ցուցարարների վրա հարձակման դեպքով քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - Երևանի Հերացի-Կորյուն խաչմերուկում Մասիսի քաղաքապետի եղբոր մասնակցությամբ ցուցարարների նկատմամբ ուժ գործադրելու դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

Նշվում է, որ ՀՀ գլխավոր դատախազը վերացրել է միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրգործ է հարուցել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից):

Ավելի վաղ, դատախազությունը մերժել էր միջադեպի առիթով քրգործ հարուցել՝ տուժածի բողոքի բացակայության հիմքով: Կառավարության մայիսի 17-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անհրաժեշտ գործողություններ ձեռնարկել միջադեպին համարժեք իրավական գնահատակ տալու ուղղությամբ:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---