Fitch. «Թավշյա» հեղափոխությունը նվազագույն ազդեցություն ունեցավ ՀՀ տնտեսության վրա

Fitch. «Թավշյա» հեղափոխությունը նվազագույն ազդեցություն ունեցավ ՀՀ տնտեսության վրա

PanARMENIAN.Net - ՀՀ-ում «թավշյա» հեղափոխության օրերին տնտեսական դեզինտեգրացիան մինիմալ էր։ Այս մասին է ասվում Fitch միջազգային ռեյթինգային ընկերության հեղինակած զեկույցում։

Նշվում է, որ սահմանադրական պրոցեսների ճանապարհով ճգնաժամի խաղաղ հանգուցալուծումը, ԿԲ պնման ֆինանսական ինստիտուտների անխափան աշխատանքը նվազագույնի հասցրեցին ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա։

«Կառավարության կողմից իր աջակիցների սպասումներն արդարացնելու կարողությունը կկանխորոշի, որքան երկար կտևի նրանց «մեղրամիսը»։ Մենք կանխատեսում ենք տնտեսական քաղաքականության շարունակականություն», - նշվում է զեկույցում։

«Ֆինանսական հատվածը բանկային լիլվիդայնության ու դեպոզիտների վրա ճնշման չենթարկվեց, միջազգային պահուստները ողջամիտ ծավալներում են։ Բարյացակամ արտաքին միջավայրն ի դեմս հումքային ապրանքների գների աճի, արտահանման պահանջարկի ու տրանսֆերտների աճի, տնտեսության համար կարճաժամկետ ռիսկերը նվազեցնում է»,- գրում են զեկույցի հեղինակները։

Սակայն քաղաքական անորոշությունը լիովին լուծված չէ, քանի որ ՀՀԿ-ն մնում է ԱԺ-ում գերիշխող ուժ, և պարզ չէ, ինչպես Փաշինյանը կկարողանա ստեղծել ու պահպանել խորհրդարանական մեծամասնություն՝ համատեղելով տնտեսական շահեր ունեցող խմբերի հետ աշխատանքը, ժողովրդի աջակցությունը պահպանելու անհրաժեշտությունը, ինչպես կկարողանա պայքարել կոռուպցիայի դեմ ու սոցիալական արդարության ջատագով մնալ, շեշտում են զեկույցի հեղինակները։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---