9 ապրիլի 2008 - 21:07 AMT
Վարդան Օսկանյանը նոր կառավարության կազմում չի ընդգրկվի
Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը չի ընդգրկվի նոր կառավարության կազմում: Ինչպես հայտարարել է այսօր լրագրողներին ինքը` Վարդան Օսկանյանը, նա կշարունակի աշխատել եւ կփորձի իր ներդրումն ունենալ երկրի զարգացման հարցում: Ընդ որում, Վարդան Օսկանյանը նշել է, որ կմնա Հայաստանում եւ պատրաստել է մաքսիմալ աջակցություն ցուցաբերել: Նա հիշեցրել է, որ բազմաթիվ անգամներ ասել է, որ 10 տարին չափազանց երկար է մի պաշտոնում մնալու համար: «Ես չեմ հոգնել, բայց թարմացում է պետք»,- հայտարարել է Վարդան Օսկանյանը:

Նշենք, որ այսօր կայացել է Հայաստանի նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: ՀՀ Սահմանադրության համաձայն, հայաստանի նախագահի պաշտոնակալության օրը նա ընդունում է կառավարության հրաժարականը, ինչից հետո 10 օրվա ընթացքում պետության ղեկավարը նշանակում է վարչապետին: Վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամանակահատվածում ձեւավորվում է հանրապետության կառավարությունը: