Սերժ Սարգսյան. Միայնակ ոչ ոք ի վիճա֊կի չէ Հայաս֊տանը դարձնել երազների երկիր

PanARMENIAN.Net - «Ես պատրաստ եմ ներդնել իմ ողջ ուժերը, որպեսզի մեր հասարակության մեջ տիրի փոխըմբռնման մթնոլորտը, որպեսզի մենք ձերբա֊զատ֊վենք ամեն տեսակ բեւե֊ռացումներից, բիրտ առ֊ճա֊կատումներից ու վարկաբեկումից»,- ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իր երդմնակալության արարողությանը: Ըստ նրա, միայնակ ոչ ոք ի վիճա֊կի չէ Հայաս֊տանը դարձնել երազների երկիր: «Անհրաժեշտ է բոլոր կառույցների, տար֊բեր քաղա֊քական եւ հասարակական ուժերի, քաղա֊քացիական հասարակության ջանքերի համա֊խմբում: Ահա այստեղ է, որ Նախագահը պետք հանդես գա որպես ազգի համախմբման գործ֊ընթացի հիմնական դերակատար, մարդ, ով պետք է օգտա֊գործի առկա իշխանությամբ իրեն հասու բոլոր միջոցներն ու մեխանիզմները լավա֊գույն գաղափարներն առաջ մղելու - մեր երկրի կար֊եւորագույն` մարդկային ռեսուրսը պահպանելու, զարգացնելու եւ առավելագույնս օգտագործելու համար:



Ես համագործակցության եզրեր եմ փնտրելու բոլոր քաղաքական ուժերի հետ: Իմ ջանքերն ուղղված են լինելու համազգային նպատակների իրագործ֊մանը, սե֊րունդ֊ների միջեւ կապն առավել ամրապնդելուն, տարբեր սոցիալական խմբերի շա֊հերը համատեղելուն, ազգային փոքրամաս֊նութ֊յունների ու հայապահպանության խնդիր֊ներին:



Ես խրախուսելու եմ մտավորականության հանդեպ վերաբերմունքի փոփոխու֊թյունը մեր երկրում: Վաղուց ժամանակն է, որպեսզի պե֊տութ֊յունը լրջորեն վերաբերվի իր մշակույթին, գիտա֊կան ու կրթական ներուժին - անհատին, որ զբաղ֊ված է մտավոր եւ ստեղծագործական աշխատան֊քով:



Իմ համեստ ներդրումն եմ ունենալու նաեւ Հայ առաքելական եկեղեցու ամրա֊պնդ֊ման գործում, որը պետք է շարունակի մնալ հայոց ոգու եւ ազգա֊յին ինքնության հիմնասյուներից մեկը:



Հարգելի ներկաներ,



Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլո֊րիս ցավ ու դառնութ֊յուն պատճառեցին: Այսօր ես հորդորում եմ առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքին֊ման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հա֊յաստանի զար֊գացման ճանապարհը: Ես համոզ֊ված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրա֊կան ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափութ֊յան դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով:

Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ ան֊ձանց իրավունքների հետ բախման: Նման հնարավոր բախումները կանխելու եւ տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայ֊նեցնելու հա֊մար պետությունն իրավունք ունի միջա֊մտել որոշ հիմնական իրավունքների իրակա֊նացմանը:



Հիմնական իրավունքների սահմանափակում֊ները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պար֊զա֊պես կդա֊դարի փաստացի գոյություն ունենալուց:



Սահմանափակումները չպետք է բո֊վան֊֊դակազրկեն Սահմանադրությամբ ամրագր֊ված հիմնական իրավունքներն ու ազա֊տություն֊ները:



Մենք պետք է կարողանանք իրավունքների եւ ազատությունների յուրաքանչյուր սահմանա֊փակ֊ման դեպքում, այդ թվում նաեւ խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված, գտնել հավասարա֊կ֊շռությունը մի կողմից հասարակական կարգի, այլոց իրավունքների ու ազատությունների պաշտ֊պանության եւ խաղաղ հավաքների իրա֊վունքի միջեւ:



Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենք֊ների հետ միասին պետք է փոփո֊խու֊թյան ենթար֊կենք նաեւ խաղաղ հավաքների իրավունքը կարգա֊վո֊րող օրենքները` նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հա֊վաք֊ներ անցկացնելու իրավունքի իրականացումը Եվրոպական չափանիշներին համապա֊տասխան, մյուս կողմից` բացառել ցանկացած հրապարա֊կային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ:



Բարեկամներ,



Մեր ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել, եւ ես պետք է առաջիկա հինգ տա֊րի֊ների ընթաց֊քում իրականացնեմ իմ ծրագիրը, քվե է տվել, որպեսզի մեր երկրում շատ ավե֊լի քիչ խնդիրներ մնան, որպեսզի կարողանամ անդրադառնալ բոլորի սպա֊սելիքներին: Հինգ տարի, որն այդ ամենի համար բավական սեղմ ժամկետ է, ամեն֊օրյա ու կարեւոր աշ֊խատանքի ժամկետ: Ժամանակ, որի ընթացքում պիտի հասցնենք անել հնարավորն ու անհնարը մեր երկրի զարգացման ու մեր առջեւ ծառացած հիմնա֊խնդիրների լուծման հա֊մար: Դա է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղա֊քա֊կան թիմի համար ես համարում եմ աշխատանքային:

Ուրեմն, շնորհակալություն եւ ի գործ...»,- ասել է նորընտիր նախագահը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---